National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
23.10.2017
Արա Բաբլոյանը պարգեւատրել է Ռաֆայիլ Զինուրովին
1 / 5

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը միջխորհրդարանական համագործակցության զարգացման բնագավառում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու եւ հայագիտական գործունեություն ծավալելու համար ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ռաֆայիլ Զինուրովին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

Շնորհավորելով Ռաֆայիլ Զինուրովին՝ Արա Բաբլոյանը նշել է. «Դուք ոչ միայն Հայաստանի բարեկամն եք, այլեւ հայոց պատմության եւ հայ մշակույթի մեծ գիտակ եք: Ձեր «Հայաստան. հազարամյակների ուղի» գիրքը մեր երկրի պատմության յուրահատուկ չափածո նկարագիրն է՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Շնորհակալ ենք հայ ժողովրդի նկատմամբ տածած անկեղծ սիրո համար»:

Ռաֆայիլ Զինուրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահին շնորհակալություն է հայտնել հայերենով եւ նվիրել իր հեղինակած գիրքը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am